Վրաստանի իշխող «Վրացական երազանք. Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմի վերանայման անհրաժեշտություն չկա:
«Վրաստանում գործում է կոնկրետ ռեժիմ ՌԴ-ի հետ, որը, ի դեպ, սահմանել են նախկին իշխանությունները՝ 2012 թ. սկզբին։ Այսօր ոչ մի վտանգ չի նկատվում։ Դրանից ելնելով՝ անհրաժեշտություն չկա վերանայելու առանց վիզայի ռեժիմը»,- ասել է Կոբախիձեն:
Նա նաև հավելել է, որ ռուսաստանցիների անվերահսկելի մուտք Վրաստան չկա. Հանրապետության իշխանությունները պատասխանատու են երկրի անվտանգության համար։ Ընդդիմադիրների պահանջը Կոբախիձեն որակել է որպես այլատյաց և նողկալի: