Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային երկրի ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Բարձր եմ գնահատում Հայաստանի և Սլովակիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք ամուր հիմք են երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխշահավետ գործակցության ծավալման համար՝ ի շահ մեր ժողովուրդների»։