Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը մեկնել է Ռուսաստանի ուժերի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ատոմակայան։
Փորձագետները նախնական գնահատում են իրականացրել. ակնկալվում է, որ նրանք ԱԷԿ-ում կաշխատեն մինչև սեպտեմբերի 2-ը։
Ատոմային օբյեկտին հասցված վնասի մասշտաբին ծանոթանալուց հետո գործակալության գլխավոր տնօրենը հույս է հայտնել, որ նրան կհաջողվի մշտական առաքելություն կազմակերպել կայանում։ Ռաֆայել Գրոսին տեղեկացրել է, որ առաքելության ավարտից հետո Ատոմային էներգիայի միջազգային գործակալության որոշ ներկայացուցիչներ կմնան Զապորոժիեի ԱԷԿ-ում:
Այս պահին Գրոսին և փորձագետների մի մասն արդեն լքել են ատոմակայանը: Տեղական իշխանությունների տվյալով՝ առաքելության՝ Էներգոդար ժամանելուց հետո ԱԷԿ-ի ուղղությամբ կրակը դադարել է: