ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
«Կրթությունն անձի առաջընթացի հիմնական նախադրյալն է և ապագայի «անձնագիրը»: Այն ամենամեծ ներդրումն է ստեղծարար հասարակության և մրցունակ պետության կերտման ճանապարհին:
Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին:
Ուսումնական տարին սկսենք դրական լիցքերով, սպասումներով և աշխատասիրությամբ»,- ասված է նախարարի ուղերձում: