Շատ արցախցիների նման այսօր իմ դուստրն էլ առաջին անգամ ոտք դրեց դպրոցի շեմին: Ես մեր բոլոր փոքրիկներին մաղթում եմ կանաչ ճանապարհ, խաղաղ ու անհոգ, հետաքրքիր ու ջերմ հիշողություններով լեցուն դպրոցական տարիներ, որոնք կուղեկցեն իրենց ամբողջ կյանքի ընթացքում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Մեծագույն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում մեր բոլոր մանկավարժներին, ուսանողներին ու աշակերտներին նոր ուսումնական տարում»,- նշված է գրառման մեջ: