Այս տարի սեպտեմբերի 1-ին Երևանում համայնքային կրթօջախներն իրենց դռները բացեցին շուրջ 12 հազար առաջին դասարանցիների առջև: Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում փոքրիկներին դիմավորեցին իններորդցիները՝ ինքնատիպ ու տոնական միջոցառմամբ: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու խմբակցությունների ղեկավարները, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը:
![](/attachments/images/305012495_648937446588278_5726358682159543607_n.jpg)
Ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, բարի երթ մաղթելով առաջին դասարանցիներին, համոզմունք է հայտնել, որ կրթօջախը նրանց համար դառնալու է հարազատ մի վայր, որտեղ շրջապատված են լինելու ուսուցիչների, ինչպես նաև իրենց ավագ ընկերների ջերմությամբ ու հոգատարությամբ:
Հյուրերը շրջել են նաև դպրոցում, ծանոթացել կրթության համար ստեղծված պայմաններին, շնորհավորել աշակերտներին՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
![](/attachments/images/304521901_648936846588338_8715045300968191047_n.jpg)
![](/attachments/images/303094329_648936966588326_2541019525253821704_n.jpg)
![](/attachments/images/304636564_648936936588329_8680215557950053676_n.jpg)