Սեպտեմբերի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Ֆիլիպինների Հանրապետության նորանշանակ դեսպան Իգոր Բայլենին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Բայլենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` խորհրդանշական համարելով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նոր դեսպանի նշանակումը, ինչը նոր ընթացք կհաղորդի հայ-ֆիլիպինյան բարեկամական հարաբերություններին:
Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործադրել բոլոր ջանքերը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ, մասնավորապես` քաղաքական երկխոսության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի զարգացման, զբոսաշրջային փոխանակումների, բարձր տեխնոլոգիաների և այլ բնագավառներում:
Նախարարի տեղակալ Սաֆարյանը և դեսպան Բայլենը կարևորեցին նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության ապահովումն ու ընդլայնումը։