Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» պահպանողական կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ երկրի կառավարությունը մտադիր է Գերմանիայից 1,3 տրիլիոն դոլարի փոխհատուցում ստանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Լեհաստան ներխուժման և օկուպացիայի համար՝ հայտնում է DW-ն:
Քաղաքական գործիչը զեկույց է ներկայացրել Գերմանիայի ներխուժման և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օկուպացիայի պատճառած ֆինանսական վնասների մասին:
«Մենք կդիմենք Գերմանիային, որպեսզի բանակցություններ սկսենք փոխհատուցման մասին»,- հայտարարել է Կաչինսկին, հավելել, որ դա «երկարատև և բարդ գործընթաց կլինի, բայց կավարտվի հաջողությամբ»։
Հակագերմանական տրամադրություններ սրելու համար կառավարությանը մեղադրել է Լեհաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր Դոնալդ Տուսկը: Նրա խոսքով՝ Դուդայի կառավարությունը փորձում է շահել ընտրազանգվածի ձայները:
Իր հերթին, Բեռլինում պնդում են, որ արևելյան ճամբարի երկրները պատերազմից հետո փոխհատուցում են ստացել: Նշվում է նաև, որ այն տարածքները, որոնք Լեհաստանը կորցրել է սահմանների փոփոխության պատճառով, փոխհատուցվել են Գերմանիայի որոշ նախապատերազմական հողերով: Ուստի Գերմանիայի ղեկավարությունը հարցը փակ է համարում։