Սերբական բանակը զորավարժություններ է սկսել Կոսովոյի մերձակայքում գտնվող անվտանգության գոտում՝ Բելգրադի և Պրիշտինայի միջև մուտքի փաստաթղթերի վերաբերյալ նոր համաձայնության ուժի մեջ մտնելուն ընդառաջ՝ հայտնել են երկրի պաշտպանության նախարարությունից։
Վարժանքներն իրականացվում են ստորաբաժանումների մարտունակության և արագ արձագանքման կարողության, ինչպես նաև Կոսովոյի և Մեթոխիայի վարչական գծի մոտակայքում կայունության ապահովման համար:
Ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիության աջակցությամբ հաջողվել է լուծել առկա տարաձայնությունները: Սերբիան համաձայնել է վերացնել մուտքի և ելքի փաստաթղթերի արգելքը Կոսովոյի բնակիչների համար, իսկ Կոսովոն համաձայնել է սեպտեմբերի 1-ից նման արգելք չմտցնել սերբական փաստաթղթեր և համարանիշներ ունեցող անձանց համար։