Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է նախօրեին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը:
«Ողջունում եմ Շառլ Միշելի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի 4-րդ հանդիպումը: Կարևոր է շարունակել աշխատել խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ և պահպանել ջանքերը հաղորդակցության և հումանիտար ոլորտներում: ԵՄ-ն լիովին ներգրավված է դրան՝ հաջակցություն խաղաղ, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասի»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Բորելը: