Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Արևմտյան կառույցներին անդամակցելուն զուգահեռ՝ Ֆրանսիան պետք է շարունակի երկխոսությունը Ռուսաստանի հետ:
«Անհրաժեշտ է, որ մենք նախկինի պես կարողանանք խոսել բոլորի հետ։ Հատկապես նրանց հետ, ում հետ մենք համաձայն չենք։ Ոչ ոք շահագրգռված չէ, որ Թուրքիան լինի միակ երկիրը, որը շարունակում է երկխոսությունը Ռուսաստանի հետ»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան տեսնում է իր դերը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում:
Միևնույն ժամանակ, Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան մտադիր է բանակը դարձնել հագեցվածությամբ առաջինը Եվրոպայում։ «Ընդունել ենք մինչև 2024թ. սպառազինությունների ծրագիրը, որը թույլ կտա վերականգնել մեր հնարավորությունները, և ռազմավարությունը հարմարեցրել ենք արդի իրավիճակին»,- ասել է Մակրոնը:
Անդրադառնալով Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցություններին՝ Ֆրանսիայի ղեկավարը հույս է հայտնել, որ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը մոտ օրերս կկնքվի: