Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որում նշված է.
«Հարգելի՛ մանկավարժներ, սիրելի՛ աշակերտներ,
Ի սրտե շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Հանրակրթության բնագավառի ընթացիկ փոփոխությունները միտված են ներառականության, մատչելության ապահովմանը, կրթադաստիարակչական աշխատանքների արդյունավետության խթանմանը:
Վստահ եմ, որ ամենօրյա և նվիրյալ աշխատանքի արդյունքում մեր համատեղ ծրագրերն անպայման հաջողելու են: Բոլորիս ջանքերն ուղղված են, ոլորտի համալիր բարեփոխումների շնորհիվ, կրթության նոր որակ ձևավորելուն:
Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին: Հորդորում եմ լավ սովորել, քանի որ 21-րդ դարը հենց գիտելիքինն է:
Լավ կրթությունը ձեր ապագայի հուսալի երաշխավորն է լինելու, և մեր պետությունը հենց այդ ուղղությամբ է շարժվում:
Համոզված եմ՝ ուսուցիչների ուղղորդմամբ կկերտեք հայրենասեր, իրավագիտակից, արժանապատիվ քաղաքացու ուղին:
Բարի երթ…»: