ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով, 2022 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, 25-ամյա երիտասարդը իր վարած Tesla մակնիշի ավտոմեքենայով հիշյալ վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Նույն օրը 25-ամյա երիտասարդը, ով ավտոմեքենան վարել է՝ չունենալով համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական, ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: