Արդարադատության նախարարության և փաստաբանական համայնքի ներկայացուցիչների համագործակցության արդյունքում՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության որոշակի գործառույթներ իրականացնող փաստաբանական ընկերությունները հնարավորություն կունենան ցանկացած պահի ավելացնել համակարգից օգտվող աշխատակիցների թիվը:
Այս փոփոխությունը կթեթևացնի պետական մարմինների ծանրաբեռնվածությունը:
Քննարկումների արդյունքում սահմանվել են նաև վճարի առանձին չափեր՝ յուրաքանչյուր նոր օգտագործողի դեպքում վճարը սահմանվել է՝ 17.000 (մեկ ամսվա) և 170.000 (մեկ տարվա) ՀՀ դրամ` ի հավելումն փաստաբանների կամ փաստաբանական գրասենյակների համար նախկինում նախատեսված մեկ ամսվա (50.000 դրամ) և մեկ տարվա (500.000 դրամ) վճարների:
Կառավարության այս որոշումը պայմանավորված է Հայաստան այցելած ներդրողների մեծ հոսքով: