Միացյալ Նահանգների ազգային օդատիեզերական գործակալությունը հայտնել է, որ «Արտեմիս-1» առաքելության շրջանակում սեպտեմբերի 3-ին «Օրիոն» տիեզերանավը կթռչի Լուսին:
Օգոստոսի 29-ին թռիչքը հետաձգվել էր կրող հրթիռի շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով, գրում է Euronews-ը։
Լուսին մարդու առաջին առաքելությունը կոչվեց Ապոլլոնի անունով, երկրորդն անվանվել է հին հունական աստվածուհու՝ Ապոլլոնի քրոջ անունով: «Արտեմիս 1»-ը «Օրիոն» տիեզերանավի անօդաչու թռիչքն է Լուսնի ուղեծրով և վերադարձը Երկիր:
Հաջորդ առաքելությունը՝ «Արտեմիս 2»-ը, կլինի կառավարվող արբանյակային թռիչք, որը նախատեսված է 2024 թվականի մայիսին: «Արտեմիս 3»-ի թռիչքի ժամանակ մարդը նորից ոտք կդնի Լուսնի վրա կես դար հետո: Ծրագրի հիմնական խնդիրներից է ուղեծրային լուսնային կայանի ստեղծումը, որը հնարավոր կլինի օգտագործել որպես բազա Մարս արբանյակների թռիչքների համար։