Հայաստանի և Հնդկաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ երկու պետությունների արտգործնախարարները շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց:
«Ամենաջերմ շնորհավորանքները լավ ընկերոջն ու գործընկերոջը՝ արտգործնախարար Ջայշանկարին, Հնդկաստանի կառավարությանն ու ժողովրդին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Մենք բարձր ենք գնահատում մեր ամուր հարաբերություններն ու պատմական բարեկամությունը և ձգտում ենք ընդլայնել համագործակցությունը բոլոր ոլորտներում»,- գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Լավագույն մաղթանքները Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին, կառավարությանն ու Հայաստանի ժողովրդին՝ մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Թող մեր բազմամյա բարեկամությունը շարունակի ամրապնդվել»,-գրել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: