Այս տարի նոր ուսումնական տարին խոստանում է «աստղային» լինել բազմաթիվ ուսանողների և աշակերտների համար։
Սեպտեմբերի 5-10-ը Երևանի համալսարանները և ՀՀ կրթական կենտրոնները կհյուրընկալեն STARMUS VI փառատոնի մասնակից բանախոսներին, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով` բացահայտելով տիեզերքի գաղտնիքները։
Փառատոնի Հանրայնացման ծրագրի շրջանակներում բանախոսները դասախոսություններով հանդես կգան՝
-
Երևանի պետական համալսարանում,
-
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում,
-
Հայ-ռուսական համալսարանում,
-
Հայաստանի ամերիկյան համալսարանում,
-
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում,
-
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում,
-
Երևանի «Հայբուսակ» համալսարանում,
-
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում,
-
Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ),
-
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակում,
-
«Քվանտ» վարժարանում,
-
Ֆիզմաթ դպրոցում,
-
Ա. Շիրակացու անվան ճեմարանում,
-
ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում,
-
Այբ դպրոցում,
-
Գյումրիում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տեխնոլոգիական կենտրոնում,
-
Լոռիում՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում,
-
Վանաձորում՝ ԼՈՖԹ-ում։
Կրթական հաստատությունների ուսանողները բացառիկ հնարավորություն կունենան ունկնդրելու աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, աստղաֆիզիկոսների, ինչպիսիք են Ջիմ Բաղյանը, Գարիկ Իսրայելյանը, Քիփ Թորնը, Չառլի Դյուկը, Նագին Կոքսը, Ժոել Փարքերը, Դեյվիդ Այքերը, Թոնի Ֆադելը, Դոննա Սթրիքլենդը, Ժան-Ժակ Դորդեյնը և այլք։
Հանրայնացման ծրագրի մեջ ներառված բազմազան և հետաքրքրաշարժ թեմաները վստահաբար ոգեշնչման աղբյուր կդառնան երիտասարդների համար` էլ ավելի մեծացնելով նրանց սերը և հետաքրքրությունը գիտության հանդեպ։