Ղրիմում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը վերակառուցվում է Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի զանգվածային օգտագործման պատճառով։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի Պետական խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը։
«Մեկ տարի առաջ ոչ ոք չէր մտածում, որ «անօդաչու» այս ահաբեկչական համակարգը կդառնա հարձակման հիմնական միջոց: ՀՕՊ համակարգը կառուցվել է ծանր զինատեսակների՝ ինքնաթիռների, հրթիռների համար։ Այժմ այն վերակառուցվում է»,- ասել է Կոնստանտինովը։
Նա նաև վստահեցրել է, որ Ղրիմի բնակիչները խուճապի չեն մատնվում։
Ինչպես հաղորդում է EADaily-ն, վերջին մեկ ամսվա ընթացքում Ղրիմը և Սևաստոպոլը մի քանի անգամ ենթարկվել են Ուկրաինայի հարձակման։