Օգոստոսի 31-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը
հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը։
Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպան Սադոյանին հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար։
Կողմերը վստահություն են հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները կշարունակեն զարգանալ նաև հետագա տարիներին։