ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը օգոստոսի 15-16-ը մասնակցել է Թուրքմենստանում անցկացվող՝ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների տրանսպորտի նախարարական խորհրդաժողովին։
Խորհրդաժողովին մասնակցությունը հնարավորություն է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հետ քննարկելու հատկապես ներկայիս հետհամաճարակային ժամանակահատվածում երկրների տարանցման և լոգիստիկ հնարավորությունների օգտագործման, տրանսպորտի բազմամոդալության, ճանապարհային միջանցքներով անցնելու և ցամաքային սահմաններում անցկացրած ժամանակի կրճատման, սահմանների հատման և տարանցման ընթացակարգերի հետագա պարզեցման, ներդաշնակեցման և տարանցման ժամանակ կիրառվող սարքավորումների բարելավման և դրանց արդյունավետության բարձրացման, նավահանգիստների և սահմանների ուշացումների և տրանսակցիոն ծախսերի նվազեցման և այլ հարցեր։
ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը
ելույթ է ունեցել ինչպես խորհրդաժողովի բացման նիստում, այնպես էլ բուն խորհրդաժողովի ընթացքում։