Պակիստանում գրանցվել են վերջին տասնամյակների ընթացքում ամենահորդառատ անձրևները: Ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան հազար մարդ, ընդհանուր առմամբ տուժել է 33 միլիոն մարդ:
Տեղահանվածներից շատերը պատսպարվել են ճանապարհների չոր հատվածների երկայնքով տեղադրված ժամանակավոր տնակներում: Վնասվել են բնակելի շենքեր, շուրջ 3000 կմ ճանապարհներ և 129 կամուրջներ՝ սահմանափակելով հասանելիությունը դեպի ավերված տարածքներ։
Պակիստանի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել։ Մի շարք երկրներ շարունակում են հումանիտար օգնություն տրամադրել Պակիստանի բնակչությանը։ Լրատվամիջոցների տվյալով՝ ջրհեղեղի սպառնալիքը դեռ պահպանվում է։