Փետրվարի 16-17-ը Skyball ընկերության հիմնադիր Նաիրի Բարսեղյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Բաժենովի հետ AX-9 դասի օդապարիկով իրականացրել են ամենաերկարատև՝ 34 ժամ 39 րոպե տևողությամբ, առանց վայրէջքի թռիչք։ Այդ մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի Ֆեյսբուքի էջում:
«Երեկ մասնակցել եմ ռեկորդի գրանցման և դիպլոմի հանձնման հանդիսավոր արարողությանը։ Կարևորում եմ Skyball ընկերության գործունեությունը Հայաստանում արկածային զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։
Այս ռեկորդը ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանն ունի ներուժ տարբեր ոլորտներում, որն անհրաժեշտ է իրացնել, և ամենակարևորը՝ ամեն կերպ զարգացնել»,- նշված է գրառման մեջ։