Մոսկվայում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ մեկնարկել է սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների նիստը:
Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ երկրորդ հանդիպումն է: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 24-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին։