Օգոստոսի 30-ին՝ ժամը 11։57-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում լսվել է պայթյունի ձայն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել տեքստիլի չշահագործվող գործարանի տարածքում. այրվում է խոտածածկ տարածք և աղբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:38-ին: