Հունաստանը պնդում է, որ Եվրամիությունում պետք է բնական գազի առավելագույն գին սահմանել և էլեկտրաէներգիայի գինը չկապել բնական գազի գնին: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսը նախարարների խորհրդի նիստում։
Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իոաննիս Իկոնոմուն հայտնել է, որ իշխանությունները էլեկտրաէներգիայի սուբսիդավորման համար տնային տնտեսություններին և ձեռնարկություններին սեպտեմբերի համար 1,9 մլրդ եվրո են հատկացրել և կշարունակեն աջակցել նրանց էներգետիկ ճգնաժամի ժամանակ: