Թուրքիան ջանքեր է գործադրում՝ լուծելու ուկրաինական ճգնաժամը՝ հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն։
«Անկարան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ՆԱՏՕ-ի շատ այլ դաշնակիցներից ավելի էական աջակցություն է ցուցաբերում Կիևին: Միևնույն ժամանակ, աջակցում ենք Ռուսաստանի հետ երկխոսությանը, որն արդեն տալիս է իր պտուղները»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը։
Նա հավելել է, որ օգոստոսի 28-ի դրությամբ հացահատիկային միջանցքով Ուկրաինայից արտահանվել է 1,3 մլն տոննա գյուղմթերք։ Դիվանագետը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել հրադադարի և կայուն խաղաղության։