Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկն առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը:
Նրա խոսքով՝ չնայած այդ հարցի վերաբերյալ տարբեր դիրքորոշումներին՝ Եվրոպան պետք է համատեղ լուծում գտնի։
«Իմ առաջարկն այն է, որ դադարեցվի վիզաների դյուրացված կերպով տրամադրման համաձայնագիրը, երկարաժամկետ վիզաներ այլևս չտրամադրվեն, որպեսզի պետություններին հնարավորություն տրվի ավելի մանրամասն ստուգել, թե ինչ նպատակով են օգտագործվում վիզաները»,- ասել է Բերբոքը: