Տիգրան Մեծի–Լևոն Մադոյան փողոցների խաչմերուկում ապօրինի կերպով կառուցվող շինությունը քանդվել է: Այդ մասին հայտնում են Գյումրու համայնքապետարանից:
Քանդման աշխատանքներին տեղում հետևել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։
Ինքնակամ շինարարական աշխատանքները տվյալ հատվածում մեկնարկել էին օրեր առաջ, որին անմիջապես հաջորդել էր համայնքի ղեկավարի հանձնարարականը՝ կանխելու և դադարեցնելու տվյալ աշխատանքները։