Ավարտական փուլում են Սյունիքի մարզի Վաղատուր գյուղի միջնակարգ դպրոցի շենքի մասնակի հիմնանորոգման և տանիքի փոխարինման աշխատանքները: Այդ մասին ասված է «Հայաստան» հիմնադրամի Ֆեյսբուքի էջում:
«Նշենք, որ հիմնադրամը վերանորոգում է նաև Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի Ա․ Բալասանյանի անվան և Տեղ համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցները:
Ծրագիրը ֆինանսավորվում է «Հայաստան» հիմնադրամ Նիդերլանդների կողմից:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի իրականացրած և ընթացիկ ծրագրերի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք
www.himnadram.org կայքէջը»,- նշված է գրառման մեջ: