Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի արվարձանում իշխանությունները պայթեցրել են ապօրինի կառուցված երկու երկնաքեր: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։
Բարձրահարկ շենքեր կառուցապատողները տեղական իշխանություններից շինթույլտվություն չէին ստացել, ուստի շենքերի կառուցումից հետո դրանք չէին բնակեցվել և մնացել էին լքված։
103 մետրանոց երկվորյակ աշտարակներն ավերվել են վերահսկվող պայթյունի արդյունքում, որի համար պահանջվել է 4 տոննա պայթուցիկ։ Մինչև քանդելը տարհանվել են մոտակա տների բնակիչները, ինչպես նաև լքված շենքերում ապրող շները։