ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Գագիկ Մանուկյանին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասում (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր) ստուգում անցկացնելիս կատարել են նմուշառում արտադրանքի առկա խմբաքանակից: Այդ մասին ասված է տեսչական մարմնի Ֆեյսբուքի էջում:
«Նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ պանիր «Չանախ» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին:
Պանիր «Չանախ» արտադրատեսակի արտադրական գործունեությունը կասեցվել է, անհատ ձեռնարկատեր Գագիկ Մանուկյանին տրվել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»,- նշված է գրառման մեջ: