Լիտվան ավարտել է Բելառուսի հետ սահմանին արգելապատնեշի կառուցումը։ Փշալարերով պատի երկարությունը 502 կմ է։ Լիտվայի և Բելառուսի միջև սահմանի ընդհանուր երկարությունը 679 կմ է, որից ավելի քան 100 կմ-ն անցնում է գետերի և լճերի ափերով, հայտնում է eadaily-ն։
Վիլնյուսը որոշել էր սահմանին պարիսպ կառուցել 2021 թվականի միգրացիոն ճգնաժամի օրերին, երբ Բելառուսից միգրանտների հոսքը կտրուկ ավելացավ։ Լիտվայի իշխանությունները մեղադրեցին պաշտոնական Մինսկին արհեստական իրավիճակ ստեղծելու համար՝ այն անվանելով «հիբրիդային հարձակում»։ 2021 թվականի օգոստոսից ավելի քան 13000 միգրանտ է տեղավորվել Լիտվայի սահմանին։ Վերջին շրջանում կրկին ավելացել է այդ հանրապետության սահմանը հատել փորձող փախստականների թիվը։