Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտարարել է, որ վարչապետ ընտրվելու դեպքում առաջին անգամ Չինաստանը կկոչի Թագավորության անվտանգության սպառնալիք։ Այդ մասին գրում է The Times-ը։
Հրատարակության համաձայն՝ Թրասն իր կողմնակիցներին խոստացել է, որ կվերանայի երկրի արտաքին քաղաքականությունը և կընդունի անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության նոր համապարփակ փաթեթ։ Այս դեպքում Լոնդոնը Պեկինին կտա Ռուսաստանին նման կարգավիճակ: Ներկա դոկտրինում Մոսկվան նշված է որպես «Մեծ Բրիտանիայի համար ամենամեծ ուղղակի սպառնալիք»: Այժմ էլ Չինաստանն է բնութագրվում որպես «ամենակարևոր աշխարհաքաղաքական գործոն բրիտանական շահերի համար»։
Ավելի վաղ Թրասը խոստացել էր անհրաժեշտության դեպքում միջուկային զենք կիրառել։ «Կարծում եմ՝ սա վարչապետի կարևոր պարտականությունն է։ Ես պատրաստ եմ դա անելու»,- ասել էր նա Բիրմինգհեմում Պահպանողական կուսակցության անդամների հետ հանդիպմանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք միջուկային զենք կիրառել, եթե Մեծ Բրիտանիային վտանգ սպառնա։