Թուրքիայի իշխանությունները ծրագրում են 2022 թվականի հոկտեմբերի 7-ից հինգ անգամ բարձրացնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով առևտրային նավերի անցման արժեքը։ Այս մասին հայտնում է Takvim թերթը՝ վկայակոչելով հանրապետության տրանսպորտի նախարարության աղբյուրները։
Նշվում է, որ այս քայլով ապրանքների տարանցումից ստացվող տարեկան եկամուտը 40 մլն դոլարից կհասցվի 200 մլն դոլարի։ Վճարներից ստացված գումարը ծախսվում է արտակարգ իրավիճակների դեպքում բուժօգնության և տարհանման, ինչպես նաև փարոսների շահագործումն ապահովելու համար։ Այս ամենը նախատեսված է 1936 թվականի Մոնտրիոյի կոնվենցիայի դրույթներով, որոնք ապահովում են նեղուցների ներկա կարգավիճակը։