Օգոստոսի 28-ին՝ երեկոյան ժամը 19.00-ին, ստուգայց-շրջագայություն կատարելիս Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Շատին գյուղի Վանքի ձոր կոչվող տարածքով հոսող Եղեգիս գետից էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու փաստ: Երկու հոգի էին, որոնցից մեկը՝ Շատին գյուղի 39-ամյա բնակիչ, մյուսը՝ Գյումրիի 28-ամյա բնակիչ:
Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 17 ձուկ, էլեկտրական մեկ մարտկոց, ձկնորսական երկու ցանց և էլեկտրական հոսանքի փոխակերպիչ: Տղամարդիկ հայտնել են, որ ձկները իրենք են որսացել էլեկտրահարման եղանակով:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: