Օգոստոսի 26-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն:
Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել են փաթեթներ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 67,1 գրամ քաշով առանձնացված զանգվածներ:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, որի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ: