Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը իտալական Corriere della Sera թերթի հետ հարցազրույցում քննադատել է նախագահ Զելենսկուն և կոչ է արել բանակցություններ վարել Ռուսաստանի հետ:
«Կարծում եմ, որ կարևոր է բանակցել քաղաքական դաշտում, քանի որ վտանգված է միլիոնավոր մարդկանց կյանքը»,- ասել է Օդեսայի քաղաքապետը։
Նրա կարծիքով՝ Ուկրաինան պետք է վերադառնա 1991 թվականի սահմաններին, սակայն դա պետք է արվի աստիճանաբար։ Տրուխանովը հորդորել է փոխզիջումներ գտնել և խուսափել «պատից պատ տրամաբանությունից»։
Բացի այդ, քաղաքական գործիչը քննադատել է Ուկրաինայի նախագահին՝ երկրի շրջաններին ու քաղաքապետարաններին ավելի շատ ինքնավարություն չտրամադրելու համար։ Տրուխանովը դեմ է արտահայտվել նաև Եկատերինա II-ի, Պուշկինի և Գագարինի հուշարձանների քանդմանը։