Գերմանիայի կանցլեր Շոլցն առաջարկել է ստեղծել միասնական եվրոպական հակաօդային պաշտպանության համակարգ:
Նրա համոզմամբ՝ ՆԱՏՕ-ից առանձին Եվրոպական հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծումը՝ ԵՄ-ի ռազմավարական ինքնավարության բարձրացման շրջանակներում, կարող է բարձրացնել բոլոր եվրոպական երկրների անվտանգությունը: Առաջարկը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն արել է Պրահայի Կարլի համալսարանում ելույթի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ դա ավելի արդյունավետ լուծում կլինի, քան ԵՄ յուրաքանչյուր երկրում հակաօդային պաշտպանության առանձին համակարգերի ստեղծումը։