Ռուս-հնդկական «Բրահմոս» ձեռնարկությունը ծրագրել է հրթիռներ մատակարարել Ռուսաստանի զինված ուժերին։ Այս մասին РИА Новости-ին ասել է ռուսական կողմից «Բրահմոս» ընկերության համատնօրեն Ալեքսանդր Մակսիչևը։
«Այսօրվա պայմաններում «Բրահմոս» հրթիռները շատ օգտակար կլինեն ռուսական բանակի համար»,- ընդգծել է ընկերության ներկայացուցիչը։
Օգոստոսի սկզբին հաղորդել էին, որ «Բրահմոս» հրթիռի նոր տարբերակը կարող է ունենալ «Ցիրկոն» գերձայնային հրթիռի հնարավորությունները։ Հրթիռը կարտադրվի միայն Հնդկաստանի և Ռուսաստանի համար։