Արցախի ՆԳ նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Բերձորի միջանցքով երթևեկությունը կգործի մինչև ս. թ. օգոստոսի 31-ը ներառյալ։
Քաղաքացիների անվտանգ տեղաշարժն այս ընթացքում կապահովեն ռուս խաղաղապահները։
Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր միջանցքով՝ հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին ՆԳ նախարարությունը կտրամադրի հստակ ու մանրամասն տեղեկություն։
Հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը՝ Արցախի ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ՝ կեսօրին և երեկոյան, կհրապարակի Բերձորի գործող միջանցքի մասին թարմ տեղեկատվություն։