Օգոստոսի 27-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում հետևել է Միջազգային բանակային խաղերի շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցույթի եզրափակիչ փուլին:
Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է նաև Բարեկամության տուն, շրջել Միջազգային բանակային խաղերի մասնակից պետությունների պատմությունն ու մշակույթը ներկայացնող տաղավարներում, հանդիպել և զրուցել «Տանկային բիաթլոն» մրցույթին մասնակցած հայ զինծառայողների հետ:
Օրվա ավարտին գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մասնակցել է Միջազգային բանակային ութերորդ խաղերի փակման և հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Այս տարի «Տանկային բիաթլոն» մրցույթի և Միջազգային բանակային խաղերի հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի թիմը: