Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Մեր ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված դարավոր բարեկամական կապերն ամուր հիմք են Հայաստանի և Մոլդովայի արդյունավետ համագործակցության զարգացման համար»: