Ճապոնիայի իրավապահ մարմինները մտադիր են արհեստական ինտելեկտի հիման վրա անօդաչու թռչող սարքեր և տեխնոլոգիաներ օգտագործել՝ Հիրոսիմայում «Մեծ յոթնյակի» (G7) 2023 թ. գագաթնաժողովին անվտանգությունն ապահովելու համար՝ հայտարարել է երկրի հասարակական անվտանգության հանձնաժողովի ղեկավար Կոիտի Թանին։
Նրա խոսքով՝ նման կերպ ճապոնական կողմը կկարողանա Ճապոնիայի ներսում անվտանգության բարձր մակարդակ ցուցադրել ինչպես տեղի բնակիչներին, այնպես էլ օտարերկրյա հյուրերին:
Ավելի վաղ անցկացված հետաքննությունից հետո Ճապոնիայի ոստիկանությունը հանգել էր այն եզրակացության, որ նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանությունը հնարավոր կլիներ կանխել անվտանգության միջոցների ապահովման գործում սխալների բացակայության դեպքում: