Ավագ տարիքի բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
Մեր ընտրանին նախապատրաստվում է Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որին Հայաստանը կմասնակցի 16 մարզիկով՝ 13 տղա և 3 աղջիկ:
Ծաղկաձորյան հավաքը մեր ընտրանին կավարտի սեպտեմբերի 7-ին, որից հետո կմեկնի Հունաստան, որտեղ Հունաստանի, Բուլղարիայի, Վրաստանի և Կիպրոսի հավաքականների հետ համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի և կմեկնի Իտալիա: