Ուկրաինան «հացահատիկային գործարքի» կնքումից հետո Օդեսայի մարզի նավահանգիստներով արդեն 1 մլն տոննա պարեն է արտահանել՝ հայտնել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Նա կարծիք է հայտնել, որ հացահատիկային նախաձեռնությունը վերացնում է պարենային ճգնաժամի սրությունը և թույլ չի տալիս պարենի աղետալի դեֆիցիտ:
Օգոստոսի 26-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն, վկայակոչելով ՄԱԿ-ի տվյալները, հայտնել էր մոտ 846 հազար տոննա պարենամթերքի արտահանման մասին: