Դիլիջան համայնքում շարունակվում են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքները: Դիլիջանի համայնքապետարանից հայտնում են՝ մեկնարկել են Մյասնիկյան փողոցի շուրջ 2500 մ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:
«Շինարարական աշխատանքների հետ կապված հնարավոր է ճանապարհի երթևեկելի գոտու անանցանելիություն, ուստի խնդրում ենք հարկ եղած դեպքում Մյասնիկյան փողոցը շրջանցել Հակոբջանյան փողոցով»,- ասված է համայնքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: