Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակության այցի շրջանակներում եղել է Գեղարքունիքի մարզի «Սևանի իշխան» ՓԲԸ-ում, որը Սևանի ծիածանափայլ իշխանի բուծման և վերամշակման ձեռնարկությունն է: Այդ մասին ասված է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի Ֆեյսբուքի էջում:
Ընկերության նպատակներից է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը և լճի հիմնախնդիրների լուծումը:
Գործադիր տնօրեն Դավիթ Շանոյանի ուղեկցությամբ շրջեցինք արտադրամասում, ծանոթացանք գործունեության ամբողջ ցիկլին ու քննարկեցինք Օմսկի նահանգի հետ համագործակցության հնարավոր եզրերը: