Օգոստոսի 25-ին Քիշնևում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Շերիֆ» (Մոլդովա) - «Փյունիկ» պատասխան հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով, և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ևս գոլեր չգրանցվեցին: Հանդիպման ելքը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով, որտեղ 3:2 հաշվով հաղթեց «Շերիֆը»:
«Շերիֆ» - «Փյունիկ»՝ 0:0 (0:0, 0:0) (11մ՝ 3:2)
Քիշնև, «Զիմբրու» մարզադաշտ
Մրցավար՝ Անդրեաս Էկբերգ (Շվեդիա)
11 մետրանոց հարվածաշար
Հարությունյան՝ 0:0, Տեջան՝ 1:0, Դաշյան՝ 1:0, Ամբրի՝ 1:0, Ռենզո Խոսե՝ 1:0, Դիոփ՝ 1:0, Գարեգինյան՝ 1:1, Կպոզո՝ 2:1, Վակուլենկո՝ 2:2, Կիկի՝ 2:2, Կովալենկո՝ 2:2, Ռադելիչ՝ 3:2
Այսպիսով, «Փյունիկը» ավարտում է ելույթները ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայում և պայքարը կշարունակի ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում: