ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ասել է, որ պետք է որոշվեն Զապորոժիեի ատոմակայանում գործակալության առաքելության պարամետրերը և, հնարավոր է, հաստատվի կառույցի մշտական ներկայությունը տեղում՝ հայտնում է РИА Новости-ն։
«Սա դժվար առաքելություն է... Մենք պետք է ապահովենք երթուղին, պետք է դա անենք երկու երկրների հետ համակարգված... Մենք նաև պետք է ապավինենք ՄԱԿ-ի և նրա զրահատեխնիկայի աջակցությանը, որպեսզի մեզ տեղ հասցնեն... Մենք պետք է հստակ սահմանենք առաքելության պարամետրերը և, հնարավոր է, հաստատենք գործակալության մշտական ներկայությունը տեղում»,- ասել է նա RFI ռադիոկայանի հետ հարցազրույցում։
Ավելի վաղ Գրոսին հայտնել էր, որ գործակալության առաքելությունը մոտ օրերս կժամանի Զապորոժիեի ատոմակայան։