Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաքելությունը Զապորոժիեի ատոմակայանում անվտանգության երաշխիքներ է ստացել Ռուսաստանից և Ուկրաինայից։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ փոխանցում է РИА Новости-ն։
Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հետ, ինչպես նաև զրուցել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Պուտինի ու Զելենսկու հետ և երկու կողմից ստացել է անվտանգության երաշխիքներ:
Ավելի վաղ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտնել էր, որ ատոմակայան այցի պատվիրակության կազմում կլինեն տեխնիկական մասնագետներ, այդ թվում՝ ռուսական «Ռոսատոմ»-ից և Ուկրաինայից։ Նրա խոսքով՝ առաքելությունը տեխնիկական բնույթ է կրելու. «Դա քննչական խումբ չէ, դա կայանի վիճակի գնահատման խումբ է»,- եզրափակել էՊոլյանսկին։